Կրասնոյարսկի երկրամասում այրվել է «Չերեմշանկա» օդանավակայանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ԱԻՆ-ը, հրդեհն ընդգրկել է օդանավակայանի տարածքի 2500 քկմ-ն: Կրասնոյարսկի չվերթները տեղափոխվել են «Եմելյանովո» օդանավակայան:
Ներկա պահին շինության ծածկը փլվել է, կրակը հասել է ներքին սրահներին: Հաղորդվում է, որ հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չեն եղել:
Դատելով բլոգներում տեղադրված լուսանկարներից` օդանավակայանի շենքն ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մարելու նպատակով 12 հրշեջական ցիստեռներ են օգտագործվել, տեղեկացնում է Lenta.ru-ն:











