Տեխասում դպրոցի մարզիչը տուժել է կառավարումը կորցրած էլեկտրամեքենայից: Սիրողական կադրերում երեւում է, թե ինչպես մեքենան առանց վաորդի, սկսում է շարժվել եւ բախվել մարդկանց խմբին: Նրանցից մեկը` դպրոցի մարզիչը, բախման հետեւանքով հայտնվել է մեքենայի ուղեւորների համար նախատեսված նստարանին:  

Միջադեպը տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպումից անմիջապես հետո: Մեքենան կարողացել է կանգնեցնել մարզադաշտի աշխատակիցը: Նա ընթացքի ժամանակ նետվել է մեքենայի սրահ, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:

Հիմա փորձում են պարզել, թե ինչու է էլեկտրագնացը սկսել ինքն իրեն շարժվել: