Մինսկում դեկտեմբերի 19-ի երեկոյան իրավապահները կոշտ միջոցներով ցրել են բողոքի ցույցը, որը 2010թ. նախագահական ընտրությունների տարելիցին էր  նվիրված:

Հանրահավաքը ցրել են հատուկ ծառայությունների աշխատակիցները, իսկ քաղաքացիական հագուստով անձինք բռնել են ակտիվիստներին եւ դաժան ծեծի ենթարկել: Ձերբակալվածների ճշգրիտ  թիվը հայտնի չէ, տեղեկացնում է  «Խարտիա` 97»-ը:

Նախագահ Լուկաշենկոյի հակառակորդները հավաքվել են Անկախության պողոտայի հատվածում: Մարդիկ մոմերով, ծաղիկներով եւ ազգային խորհրդանիշներով ընթացել են ոչ մեծ խմբերով:

Անկախության հրապարակում 20 մարդ քաղբանտարկյալների նկարներով պաստառներ են ցուցադրել եւ սկսել են վանկարկել  «Ազատություն քաղբանտարկյալներին», սակայն հեռացվել են քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Հրապարակում ընդհանուր թվով 200 մարդ է եղել:

Հրատարակչությունը տեղեկացնում է, որ հանրահավաքը ցրող անձինք ծեծել են նաեւ լրագրողներին, ինչպես նաեւ զննել են անցորդներին:

Հիշեցնենք, ուղիղ մեկ տարի առաջ` 2010թ. դեկտեմբերի 19-ին, նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել Անկախության հրապարակ: 700-ից ավելի մարդ ձերբակալվել էր, այդ թվում` ռուսներ: Նախագահի նախկին թեկնածուներ Անդրեյ Սաննիկովը, Նիկոլայ Ստատկեւիչը եւ Դմիտրի Ուսը դատապարտվել էին 5-6 տարվա ազատազրկման: