Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունն այսօր ցուցադրել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրի դագաղի լուսանկարը: Դագաղը տեղադրված է Փհենյանում` Կիմսուսան դամբարանում, որտեղ գտնվում է Հյուսիսային Կորեայի հիմնադիր, գեներալիսիմուս Կիմ Իր Սենի աճյունը` ապակե ծածկի տակ:
Ավելի վաղ հյուսիսկորեացի առաջնորդները սգո արարողություն են անցկացրել, որին մասնակցել է նաեւ Կիմ Չոն Ընը, երկրի ազդեցիկ պետական եւ զինվորական գործիչներ:
Հյուսիսային Կորեայի ժողովուրդը շարունակում է զանգվածաբար հեկեկալ, նման արարողություններ տեղի են ունենում ողջ երկրով մեկ:











