Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության հակաալկոհոլային սոցիալական «Տոլյան-բրատան» ընկերության նկարահանած նոր հոլովակն է հայտնվել ցանցում:

Ավանդական պերսոնաժ սկյուռիկը (խոսակցական լեզվում «սկյուռիկ» (белочка) են անվանում սպիտակ տենդին) հյուր է գնում «Տոլյանին»:  Տոլյանի փոխարեն նրա նկարով շիրմաքարն է գտնում:  Շիրմաքարը նաեւ խոսում է, ընդ որում` Եսենինի բանաստեղծության տողերով` «Ընկեր իմ, ընկեր իմ,  Ես շատ ու շատ հիվանդ եմ…»:

Սկյուռիկը եթեր է դուրս գալիս ավանդական նորությունների եւ եղանակի տեսության հետ. «Մեր երկրի Վլադիվոստոկում պարզ է`«տժժում» են»,  իսկ հետո ներկայացվում է ալկոհոլի գովազդ` առողջապահության նախարարության ավանդական հիշեցմամբ` «Ես առողջապահության նախարարությունը չեմ, չեմ պատրաստվում զգուշացնել»:

«Դժոխային սկյուռիկի» առաջին հոլովակը YouTube կայքում հայտնվել է նոյեմբերին: Վիրուսային հոլովակը մեկ շաբաթում միլիոնից ավելի դիտում է արձանագրել (ներկա պահին` 4 միլիոնից ավելի):  Հետագայում  առողջապահության եւ սոցզարգացման նախարարությունը խոստովանել է, որ հոլովակը ալկոհոլի դեմ պայքարի շրջանակներում է նկարահանվել, գրում է lenta.ru-ն: