Հյուսիսկորեական նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի մարմինը, հավանաբար, բալզամապատելու են եւ տեղադրեն դամբարանում` հոր Կիմ Իր Սենի կողքին:
«Թանկագին առաջնորդի» մարմինը արդեն տեղափոխել են Փհենյանում գտնվող դամբարան, որտեղ հանգչում նրա հայրը` Կիմ Իր Սենը:
Հիշեցնենք, որ այժմ ապակեպատ դագաղը տեղադրված է Կիմսուսան դամբարանում:
«Նրա մարմինը ապակեպատ դագաղում կարելի է պահել 10 օր` կախված շրջակա միջավայրի ջերմաստիճանից»,-հայտարարել է Չո Ջե-Սենը, հարավկորեական թունաբանը, հաղորդում է MIGnews.com-ը:
Նշենք, որ այսօրվանից Հյուսիսային Կորեայում 11 օրյա սուգ է հայտարարվել: Ավելի վաղ հյուսիսկորեացի առաջնորդները սգո արարողություն են անցկացրել, որին մասնակցել է նաեւ Կիմ Չոն Ընը, երկրի ազդեցիկ պետական եւ զինվորական գործիչներ:
Հյուսիսային Կորեայի ժողովուրդը շարունակում է զանգվածաբար հեկեկալ, նման արարողություններ տեղի են ունենում ողջ երկրով մեկ:











