Շարունակվում է համաշխարհային ֆուտբոլի երկու առաջատար ռմբարկուների` Մեսիի եւ Ռոնալդուի անմիջական եւ հեռակա դիմակայությունը:
2011-12 մրցաշրջանի կեսն արդեն ետեւում է: Այս ընթացքում Մեսին խփել է 29 գնդակ` 17-ն Իսպանիայի առաջնությունում, 6-ը` Չեմպիոնների լիգայում, 3-ը` Իսպանիայի Սուպերգավաթում, 1-ը` Եվրոպայի Սուպերգավաթի խաղում, 2-ը` աշխարհի ակումբային առաջնությունում:
Ռոնալդուն խփել է 25 գնդակ, դրանցից 20-ը` Իսպանիայի առաջնությունում:











