Սանտա Կլաուսը փորձարկել է նոր տան ծխնելույզի անցանելիությունը, դրա համար առիթ է հանդիսացել տան փոքր բնակչի նամակը, որտեղ նշված էր, որ ծխնելույզը շատ նեղ, եւ Սանտան չի կարող անցնել դրա միջով: Բայց չէ՞ որ հենց այդ միջոցով է հրաշագործը նվերներ բերելու երեխաներին:
Մեծահասակները որոշել են մի ամբողջական շոու կազմակերպել երեխայի համար, վերամբարձ կռունկով Սանտա Կլաուսին մոտեցրել են ծխնելույզին եւ այնուհետեւ բաց են թողել ծխնելույզի մեջ: Այժմ 6-ամյա Լեո Պարկը գոհ է, նա հաստատ առանց նվերի չի մնա: Բայց երեխան չի պատմել, թե ինչ է ցանկացել ստանալ Սանտա Կլաուսից:
Իսկ ոչ այնքան հեշտ փորձություն անցած Սանտա Կլաուսը պատմել է. «Տղայի նամակն ինձ դրդեց գնալ այդ քայլի: Ամբողջը տեխնիկայի գործ էր»:
Շոուի կազմակերպիչը` Ջերեմի Փաքսոնը հայտարարել է, որ չնայած հավելյալ ծախսերին, արժեր դա անել:
«Ես երջանիկ եմ: Եւ ոչ միայն այն բանի համար, որ Սանտան կանցի ծխնելույզով, այլ նաեւ նրա համար, որ Լեոն ասաց, որ դա իր կյանքի լավագույն օրն էր»,-ասել է նա, հաղորդում է INFOX.ru-ն:











