Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան չեղյալ է համարել Հոլանդիայի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի Այաքս - ԱԶ Ալկմար խաղում Ալկմարի դարպասապահ Էստեբան Ալվարադոյին ցույց տված կարմիր քարտը:

Ալվարադոյի վրա էր հարձակվել խաղադաշտ ներխուժած ֆանատը, որը հակահարված էր ստացել դարպասապահից: Ֆանատին ծեծելու համար մրցավարը դարպասապահին հեռացրել էր խաղադաշտից: Ալկմարի գլխավոր մարզիչ Գերտյան Վերբեկը հրաժարվել էր շարունակել հանդիպումը:

Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ մրցավարի որոշումը սխալ է եղել: Իսկ 22-ամյա կոստառիկացի դարպասապահը ստիպված է եղել պատասխանել անսպասելի հարձակմանը: