Սիրիայում այսօր` դեկտեմբերի 23-ին, Դամասկոսում, մահապարտ-ահաբեկիչների կողմից իրականացված երկու պայթյունների հետեւանքով առնվազն 30 մարդ է սպանվել, եւս 55-ը` վիրավորվել: Այս մասին հաղորդում է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը:

Առկա տեղեկատվությամբ, գրոհայինները պայթեցրել են անվտանգության ուժերի 2 կենտրոնների մոտ կայանված ականապատված ավտոմեքենաները:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ ահաբեկչություններին զոհ են գնացել զինվորականներ ու խաղաղ բնակիչներ:

Երկրի իշխանությունները ահաբեկչական ակտերի համար պատասխանատու են համարում «Ալ-Կաիդայի» գրոհայիններին: