Կաթոլիկական Սուրբ Ծննդի նախօրեին Արեւմտյան Եվրոպայի երկնքով լուսավոր երկնային մարմին է անցել, որ նման է եղել գիսավորի: Դեկտեմբերի 24-ին Բելգիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Գերմանիայի շատ բնակիչներ կարծել են, թե իրենց Սանտա-Կլաուսն է հյուր եկել: Օբյեկտը տեսել են դեկտեմբերի 24-ին, Երեւանի ժամանակով ժամը 17:27-ին:

Ինտերնետում սիրողական տեսագրություններ են հայտնվել, որոնց մեկնաբանություններ են հաջորդել` գիսավոր, ասուպ, անգամ վառվող ինքնաթիռ: Ինչ-որ մեկը նույնիսկ գրել է, թե գերմանական երկնքում Բեթղեհեմի աստղ է վառվել:

Որոշ ժամանակ անց պարզվել է, որ Եվրոպայի երկնքով անցել է «Սոյուզ TMA-03M» հրթիռակրի երրորդ մակարդակը: Տիեզերանավը Բայկոնուրից մեկնարկել էր դեկտեմբերի 21-ին եւ դեկտեմբերի 23-ին հասել միջազգային տիեզերակայանին, գրում է NEWSru.com-ը: