Հայաստանի կառավարության դեկտեմբերի 29-ի նիստի օրակարգում, որպես լրացուցիչ հարց, ընդգրկվել է «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստված եւ «Չորս որբ երեխաներ` առանց բնակարանի» տեսանյութում ներկայացված Հովսեփյանների ընտանիքին բնակարան հատկացնելու մասին որոշման նախագիծը:

Հովսեփյանների ընտանիքին զգալի ֆինանսական հատկացում կատարելու որոշում է կայացրել Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ հոգեւոր թեմը, այցելել եւ աջակցություն են ցուցաբերել միջազգային մի շարք կազմակերպությունների Գյումրիում գործող կառույցները: Նրանց ընտանիքին նյութական եւ ֆինանսական աջակցություն են ցուցաբերել նաեւ Երեւանից գործարար Հրանտ Պիվազյանը:

Նշենք, որ «Շիրակ Կենտրոնի» կողմից պատրաստված եւ հրապարակված էլի մի քանի տեսանյութերի տարածման արդյունքում մի քանի անօթեւան ընտանիքներ տանիք են ձեռք բերել: Հովսեփյանների ընտանիքը, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա 5-րդ ընտանիքն է, որին նվիրաբերվում է բնակարան: