Իմ ընկալմամբ չկա դատախազության կողմից ներկայացված այնպիսի հայց, որը առկա կառուցակարգերի, կամ կարգավորումների պայմաններում՝ հաշվի առնելով թե ՍԴ, որոշման տրամաբանությունը, թե միջազգային փորձը, թե անգամ օրենսդրի կարգավորումները գործող, լեգիտիմ հիմք ունի բավարարվելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում» վերտառությամբ համաժողովի ժամանակ նշեց «Ունիվերսալ բիզնես սոլյուշնս» փաստաբանական գրասենյակի գործընկեր Վարազդատ Ասատրյանը:

«Միայն այս հանգամանքը, առկա կառուցակարգերի պայմաններում կանխորոշում է բոլոր տեսակի գործերի ելքը:

Այն մեթոդաբանությամբ, որը կիրառվում է գործի շրջանակներում,  Հայաստանի կա՞ մի քաղաքացի, որ կարող է ունենալ օրինական գույք։ Ես վստահաբար կասեմ, որ այն մեթոդաբանությունը, որը կիրառվում է, այդտեղ բոլորս խնդրահարույց սուբյեկտներ ենք։ Դրա համար այդ դրամաբանությամբ գործող կարգավորումները  պետք է փոխվեն կամ հստակեցվեն, որպեսզի թե իրավական որոշակիություն մտնի, թե այդ վարույթները դառնան ավելի վստահելի, վստահություն ներշնչեն և թե այդ վարույթները արդյունավետ դառնան:

Եկեք խոստովանենք, որ դրանք արդյունավետ չեն նաև այն պատճառաբանությամբ, որ այդ իմ մատնանշած մեթոդաբանությունը սխալ եղանակով է կիրառվում»,-ասաց նա: