ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 4–ին, Ազգային ժողովում հեռից ձեռքով ողջունեց լրագրողներին, սակայն նրանց հարցերին չցանկացավ պատասխանել։ Նա արագ նստեց մեքենան ու հեռացավ։

Իսկ լրագրողները հեռվից մի քանի հարցեր հնչեցրեցին, մասնավորապես, ով է այն անձը կամ անձինք, որոնց վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը մեղադրել է մանկապղծության մեջ։

Նշենք, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը եւս չպատասխանեց լրագրողների հարցերին եւ նույնպես մեքենայով հեռացավ։