Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Նրանց ուղեկիցների թվում էր նաև ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։











