Հանրության մեջ բնականաբար կա որոշակի հատված, որը կարող է գնալ և ցանկություն է հայտնել գնալ «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու. դրա հետ կապված մեկնաբանություն չունեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով անցած գիշեր Վեհափառին դիմավորելու համար  «Զվարթնոց» օդանավակայանում հավաքված մարդկանց:

«Եթե քաղաքական ողջ ընդդիմադիր դաշտը կոչ է անում մարդկանց գնալ «Զվարթնոց» օդանավակայան և դիմավորել, և դրանից հետո ընդամենը 1,500-2,000 քաղաքացի է ներկա լինում, դրանից հետո ես մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- նշեց նա:

Հարցին, թե որտեղից գիտի, որ այդքան մարդ է եղել, Խուդաթյանն ասաց. «Ցանկացած մարդ, որ եղել է «Զվարթնոց»-ի այդ հատվածում և պատկերացնում է այդ հատվածն, ընդհանուր առմամբ, այնտեղ դրանից ավելի մարդ տեղավորել հնարավոր չէ ուղղակի»: