Փաշինյանն ուզում է աշխարհաբար դարձնել «Կանոնագիրք հայոցը», իսկ «Կանոնագիրք հայոցը» ընդհանրապես հայերի օրենքներն են, որը եկեղեցին բերել դրել է որպես հիմք՝ ցույց տալու համար, որ ինքը արմատներով դրանից է գալիս ինքը և դրա մի մասն է կազմում, դրա համար բոլոր հնարավոր օրենքները պետք է լինեն այստեղ, ուզում ես թե չէ, լավ է թե վատ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց կրոնագետ, փիլիսոփա, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը։
«Երկրորդը Մխիթար Գոշի՝ իրավագիտական խոշորագույն հանճարի թողած դատաստանագիրքն է։ Սրանք երկու ստվարահատոր ժողովածուներ են, որոնց թարգմանությունը պետք չի անել, որովհետև մենք որակյալ թարգմանություն չենք կարողանում անել։ Գրաբարից կատարած մեր թարգմանությունները հազար ու մի տեղերում կաղում են։ Այո, կարող են թարգմանել, որ շարքային քաղաքացուն հասու դառնա, բայց մեկնաբանությունը, միևնույն է, պետք է լինի գրաբար տեքստի վրա հենված։
Մենք գտնվում ենք նեղ վիճակում, իրականում մեր շուրջը ամեն վայրկյան կարող է բռնկվել աշխարհակործան պատերազմը, որտեղ կողմերը կարող են իրար հարվածել միջուկային զենքով, ու այս պայմաններում, երբ մեր դիմադրունակությունը պայմանավորված է մեր միասնականությամբ, հանկարծ դրել ճեղքում ենք հայ հասարակությունը մի ինչ-որ անհասկանալի գծով։
արցին՝ դատապարտվա՞ծ է այս պայքարը, որովհետև իրականում ոչ մի ձև հնարավոր չի լինելու Նիկոլ Փաշինյանին Վեհափառին հեռացնել, Խաչատրյանը պատասխանեց. «Մի հնարավորություն կա, այն էլ շատ դժվար, անհավանական բան է, ամբողջ պատմության ընթացքում երկու-երեք դեպք է եղել, որ եպիսկոպոսաց դասը, որը միակն է, որը իրավունք ունի կոլեկտիվ նման որոշում կայացնել։ Բայց դա մենակ հնարավոր է մեկ մեղադրանքով, որ դու դեմ ես մեր կրոնին»։
Անդրադառնալով նրան, որ վարչապետը խոսում է այն մասին, որ եկեղեցականներից ոմանք
բիզնեսմեններ են, մեծ բիզնես է նաեւ մոմի վաճառքը, ԲՎարդան Խաչատրյանն ասաց. «Մեր եկեղեցին պատմականորեն բացառիկ դեր է խաղացել հայկական բիզնեսի շրջանակում։ Չինաստանը 16-18-րդ դարերում եղել է հայերի ձեռքում այսինքն հայ վաճառականների ներսում գործող հայկական համակարգի և հայոց չինական սփյուռքի հաշվին այդ երկիրը բարգավաճել է։ Նույնը Հնդկաստանում է եղել, Մեծ մետաքսի ճանապարհի վրա 30 տոկոսը ապրանքների պատկանել է հայերին որպես սեփականություն։ Մեր եկեղեցիները սփռված են ամբողջ այդ ճանապարհով մեկ, որովհետեւ նա միևնույն ժամանակ եղել է ֆինանսատնտեսական շրջաբերման հովանավորը, պահեստարանը և 1001 ինֆորմացիաների կրողը։
Բիզնես բաղադրիչը եկեղեցում միշտ եղել է, առանց դրա եկեղեցին չկա։ Կուսակրոնության օրենքը եկեղեցում սկիզբ է առել Գրիգոր Մեծի օրոք՝ եկեղեցու տնտեսական ամբողջ ամբողջականությունը պահպանելու համար, քանի որ մարդիկ նվիրատվություններ են անում եկեղեցուն և նրա հիմնական զանգվածը ունեցվածքի այդ նվիրատվությունների հաշվին է բազմապատկվում։
Հիմա եթե մարդը երեխեք ունի օրինական, ինքը աշխատում է այդ ամենը երեխեքին շրջել դեպի, որպեսզի նրանց ապագան ապահովի։ Կուսակրոնությունը տնտեսական հարց է եղել, որպեսզի եկեղեցու հնարավորությունները, ունեցվածքը չկիսվի»։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունը ճնշումներ գործադրի և վեհափառը ինքնակամ հեռանա, Վարդան Խաչատրյանն արձագանքեց. «Եթե հաշվի առնենք իշխանության այն միջին վիճակագրական իրավիճակը, որը այսօր կա, ես չեմ պատկերացնում հասարակական այնպիսի կազմակերպված ճնշում հնարավոր լինի ստեղծել, որը ասենք ստիպի եկեղեցուն հանել կաթողիկոս, առավել ևս տանել այն ծրագիրը իրականացման, որը ասենք հայտարարված է, որ կաթողիկոսը պետք է հեռանա, նրա փոխարեն պետք է ժամանակավոր պաշտոնակատար դրվի՝ ամուսնացյալ քահանա»։











