Իրականում թրաֆիքինգի դեպքերով հանդիպող տուժողները մեծամասնությամբ տառապում են ստոկհոլմյան սինդրոմով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության բաժնի պետի տեղական Տիգրան Կիրակոսյանը։

«Դա դեպքերն են, երբ իրենց շահագործողին թոխաբերական իմաստով աստվածացնում են, ասում են՝ մեր փրկիչն է։ Շատ բարդ աշխատանք է սպասվում քննիչներին, որպեսզի մարդը գիտակցի, որ իր հետ իրականում տեղի է ունենում շահագործում։ Իրենք հիմնականում ունեն տարրական կրթություն կամ ընդհանրապես չունեն կրթություն և ունեն ցածր իրավագիտակցության մակարդակ, որ չեն կարողանում հասկանալ կամ չեն ընկալում՝ ինչ է իրենց հետ կատարվում։ Օրինակ, 1000 դրամ գումար է տալիս գործատուն, իրենք մտածում են՝ դե դա բավականին մեծ գումար է իր կատարած աշխատանքի դիմաց։

Սա այն հիմնական բարդություններից է քրեական վարույթներով, որոնքց բախվում են քննիչները։ Նրանք փորձում են հաղթահարել, որպեսզի անձի մոտ արթնանա այն գիտակցությունը, որ իր հանդեպ կատարվածը ծանր հանցագործություն է»,– ընդգծեց նա։

Իր հերթին Աուդիովիզուալ լրագրողների ասոցիացիա ՀԿ–ի նախագահ Արզուման Հարությունյանը նշեց. «Սա մեր ազգային մենտալիտետի ամենալուրջ խնդիրներից մեկն է, որին բախվում ենք և իրազեկման աշխատանքներ իրականացնելիս, և թե իրավական խնդիրները լուծելիս։ Մարդիկ շատ դժվար են ընկալում թրաֆիքինգ և շահագործում երևույթի նյուանսները ու իսկապես Ստոկհոլմյան սինդրոմն առկա, է երբ իրենք փորձում են արդարացնել իրենց շահագործողներին։

Բացի դրանից, մի շատ կարևոր խնդիր կա հայաստանյան իրականության մեջ, գրեթե բոլորը բոլորին ճանաչում են և կա վախի զգացումը, մարդը վախենում է ներկայացնել, որ իրեն ենթարկել են տրաֆիքինգի։ Մտածում է՝ դիմի՞, թե՞ ոչ»։