Սլովակ ջութակահար Լուկաս Կմիթը, Պրեշովա քաղաքի օրթոդոքսալ սինագոգում  իր մենահամերգի ժամանակ նվագակցել է դահլիճից բարձր հնչող բջջային հեռախոսի մեղեդուն:

Ի տարբերություն այլ երաժիշտների, որոնք նման դեպքում կամ անտեսում են զանգի ձայնը, կամ բարկացած ընդհատում են ելույթը, Կմիթը պարզապես սկսել է նվագել բջջային հեռախոսից հնչող Nokia-ի մեղեդին, այն հարստացնելով իմպրովիզներով, ինչը բուռն ծափահարությունների է արժանացել, հաղորդում է BBC-ն:

Արժե նշել, որ ոչ բոլոր ստեղծագործողներն են հումորով վերաբերում երաժշտության նկատմամբ անհարգալից վերաբերմունքին: Վերջերս Նյու Յորքի ֆիլհարմոնիայի դահլիճում դիրիժոր Ալան Ջիլբերթն ընդհատել էր իր կատարումը, երբ դահլիճում հնչել էր iPhone-ի չդադարող ձայնը: