«Ռոբերտ սարկավագին, որը կիրակի օրը մասնակցում էր պատարագին, շատ լավ չեմ ճանաչում, չգիտեմ՝ ինքը իրեն եկեղեցական համարու՞մ է, թե ոչ»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասաց կարգալույծ հնռչակված քահանա Ստեփան Ասատրյանը՝ խոսելով այն մասին, որ ըստ շրջանառվող տեղեկությունները կիրակի օրը մատուցված պատարագի մասնակից սարկավագներից ու դպիրներից ոմանք եկեղեցականներ չէին։

«Նա ինձ ներկայացել է որպես եկեղեցու ծառայող, սարկավագ, ես էլ ասել եմ՝ եթե եկեղեցու ծառայող ես, սա էլ է եկեղեցի, կարող ես ծառայել»,–նշեց նա։

Պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե ինչ հարաբերությունների մեջ է եղբոր՝ Անուշավան Սարկավագ Ասատրյանի հետ, որը կիրակի օրը մասնակցում էր Մայր Տաճարում մատուցված պատարագին, Ստեփան Ասատրյանն ասաց.

«Շատ դրական հարաբերություններ ունենք։ Տարաձայնություններ չունենք»։

Ստեփան Ասատրյանը կրկին հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ եկեղեցուց՝ նշելով, թե քաղաքացիները համաձայն չեն իր կարգալուծության հետ։