Չկա նման բան, իրականության հետ աղերս չունի այն, ինչի մասին իրենք խոսում են. փողերի լվացման հարցին դեռ չենք հասել, թեեև նման հոդված կա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Դիտարկմանը, որ Սամվել Կարապետյանն իր ընտանիքի քավորն է, բայց ինքը որեւէ անգամ չի մասնակցել հաջակցություն Սամվել Կարապետյանի հանրահավաքներին, նա ասաց. «Սամվել Կարապետյանի մասնակցությունը մեր երկրի կայացման գործում անգնահատելի է, բազմաթիվ հարցերով մեր երկրի անկախության օրից սկսած, տնտեսության կայացմանը ինքն իր նպաստը բերել է։ Ինչ վերաբերում է գնալուն, օգնելուն, դա կլինի՞, որ իմ անձնական հարցը մնա։
Սամվել Կարապետյանը մեր ընտանիքի քավորն է, քավորությունը սրբություն է։ Ես ասել եմ, որ յուրաքանչյուր ապօրինի գործունեություն ժամանակին քննադատվելու է և պատժվելու է»։











