Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, շարունակվում են 2026 թվականի պետական ​​բյուջեի նախագծի նախնական քննարկումները։

Բյուջեի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։ Քննարկումը տեղի է ունենում պատգամավորների, ինչպես նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ։

Այսօր իրենց ոլորտների վերաբերյալ հանդես կգան ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։