Ես չորս տարի է Ջերմուկ համայնքի ղեկավարն էի, այդ հարցը մինչև այդ ինչի՞ չէիք տալիս: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում վերջերս նշանակված Վահագն Արսենյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե այդ ինչպես ստացվեց, որ նախկին ՀՀՀԿ–ական պատգամավորի որդին մարզպետ է նշանակվում։
«Իմ հայրն ի՞նչ կապ ունի, ես 32 տարեկան տղամարդ եմ»։
Հարցին՝ դուք համաձա՞յն եք այն հայացքների հետ, որ նախկինում ունեցել է ձեր հայրը, համաձա՞յն եք, որ նախկին իշխանությունը կոռուպցիոներներ էին, Արսենյանը պատասխանեց. «Ամեն անգամ նույն հարցն եք տալիս։ Մենք կոռուպցիոնե՞ր ենք, կոռուպցիայից ինչի՞ եք ինձ հարց տալիս»։
Այլ հարցերի նա չպատասխանեց։
Նշենք, որ Վահագն Արսենյանը «Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ, ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է:











