Իրավապահ համակարգը գործում է ոչ նախընտրական սկզբունքներով, մոտեցումներով, իրավապահ համակարգը անում է իր աշխատանքը, իր համար մեկ է, թե իր գործողությունները նախընտրական պրոցեսների վրա ինչքանով են ազդելու, եթե որևիցե մեկը օրենք է խախտել, իրավապահ համակարգը պարտավոր է այդ խախտման հետևից գնալ, պարզաբանել, մեղավորներին պատժել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2026-ի ընտրություններից առաջ իշխանությունը ամեն կերպ փորձում է չեզոքացնել ընդդիմադիր գործիչներին։

«Դուք 1-2 քաղաքապետի անուն եք տալիս, մինչդեռ Հայաստանում, եթե չեմ սխալվում, մեկ երրորդը ընդդիմադիր քաղաքապետեր են և ՔՊ–ն, որպես այդպիսի, էդ տարբեր քաղաքներում, տարբեր համայնքներում իշխանություն չունի։ Նույն Գյումրիում, Ամասիա համայնքում ՔՊ–ն իշխանություն չունի։ Պնդել, որ ՔՊ–ն և իշխանությունները համայնքապետերին հետապնդում են, որ հետո ընտրություններում ձայներ կարողանան տանել, չի համապատասխանում իրականությունը»։

Մեր իշխանության մեջ որևիցե մեկը լիազորություն չունի իրավապահ համակարգի, դատական համակարգի վրա ազդեցություն ունենալու և ցանկություն էլ չունի, որովհետև հեղափոխությունը նաև դրա համար է եղել, որ իշխանությունը չկարողանան ազդեցություն ունենան իրավապահ համակարգի և դատական համակարգի վրա»,–ասաց նա։