Մենք Վաղարշապատում գնում ենք ընտրություններին 50% պլյուս մեկ ձայն ստանալու, առանց կոալիցիայի համայնքում իշխանություն ստանձնելու, hետևաբար հնարավոր կոալիցիաների սցենարներ չենք քննարկում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Անդրադառնալով նրան, որ Փարաքարում ու Գյումրիում ՔՊ–ն պարտվել է, Խուդաթյանն ասաց. «Մենք Փարաքարում նախորդ ընտրությանն էլ հաղթող չենք եղել և Գյումրիում էլ նախորդ ընտրությանը հաղթող չենք եղել, և դրանից առաջվա ընտրությանն էլ Փարաքարում ու Գյումրիում հաղթող չենք եղել։ Մինչդեռ նախորդ ընտրություններում և Խոյում ենք հաղթել, և Վաղարշապատում: Այդ ընտրություններից առաջ տեղի ունեցած ընտրություններին ևս մենք հաղթել ենք էլի և Խոյում, և Վաղարշապատում։ Եվ հակառակը՝ ընդդիմությունը վերջին մի քանի ընտրությունները պարտվել է և Խոյում, և Վաղարշապատում, և վստահաբար պարտվելու է նաև նոյեմբերի 16-ին Վաղարշապատում»։











