Ես տիրապետում եմ իմ ենթակաների գործունեությանը, այլ խնդիր է, որ դուք չեք տիրապետում, որ ես նման խորհրդական չունեմ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով նրան, որ իր խորհրդական Արշակ Օրդուխանյանը հանցավոր խումբ է ձևավորել և ներկայումս կալանավորված է։

«Կգնաք, կճշտեք՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նման խորհրդական ունեցել է, թե ոչ, այնուհետև ձեր հարցը կկրկնեք»,–ասաց նա։

ՀՀ պաշտպանության նախարարը նաև հերքեց հնդկական մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, որ ՀՀ-ն այնտեղից ՍՈւ 30-Մ ինքնաթիռներ է գնելու։