Մենք ինքներս երբեմն հաճախ հայտնվում ենք ծուղակում, և մեզ թվում է, թե այն, ինչ պատկերացում ենք մենք, պատկերացում ենք բոլորը և պատկերացում ենք հիմնարար պատկերը։ Այս մասին «Այլընտրանքային նախագծեր խմբի» կազմակերպած քննարկման ժամանակ նշեց խմբի անդամներից Վահե Հովհաննիսյանը։

«Այն, ինչը պիտի կատարվի հունիսին, դա քվեակցություն է, իսկընտրությունը պիտի կատարվի շատ ավելի վաղ, այս պահից սկսած, և այդ ընտրությունը պետք է լինի հիմնավորված։

Երբեմն բարդ հարցերի պատասխանը գալիս է անսպասելի տեղից։ Մասնավորապես, հարցի պատասխանը, թե ի՞նչ ընտրության մասին է խոսքը, երկու-երեք օր առաջ եկավ Բաքվից։ Շատ հստակ ձևակերպում էր՝ այս ընտրությունների արդյունքում քվեաթերթիկի վրա կարելի է գրել՝ լինելու է Սևա՞ն, թե՞ լինելու է Գյոյչա։ Հսկայական ջանք է մեզնից պահանջելու սա հասցնել ընտրողին»,–ասաց նա։

Փորձագետն անդրադարձավ իշխանությունների պնդումներին, թե կամ մենք կհաղթենք, կլինի խաղաղություն, կամ մենք չենք հաղթի, կլինի պատերազմ։

«Դա շատ ստոր սուտ է, բայց ունի կենսունակության որոշակի պոտենցիալ և կարող է աշխատել։ Ես երբեմն նաև ապշում եմ և ինձ մտահոգում է այդ վտանգավոր բանաձևի դիմաց  հակաիշխանական ճամբարից հնչող շատ բանաձևեր, որոնք, մեղմ ասած, լավը չեն և, մեղմ ասած, գրագետ չեն։

Այս ընտրություներն առաջին հերթին, ներհայաստանյան պրոցեսների մասին են, ներհայաստանյան կյանքի մասին և մենք սա պետք է կարողանանք տեղ հասցնել, որովհետև մեզ մեզ մոտ ստեղծվել է մի պաթոլոգիկ վիճակ, որ մեզ թվում է, թե այս ընտրությունները միայն Հայաստանի արտաքին քաղաքականության կամ արտաքին ռիսկերի մասին են։

Ցանկացած հայ ընտրող պետք է հասկանա ինչի համար է ընտրում, որ մենք շարունակենք ապրել, պայմանական ասած, գաղտնալսումների, դրանց կռահիկ հրապարակայնացման, ցանկացածին ամեն օր կալանավորելու պայմաններո՞ւմ, թե մենք ուզում ենք ապրել շատ ավելի հանդարտ, շատ ավելի կանխատեսելի իրավական համակարգում։

Մենք ուզում ենք, որ եկեղեցին լինի ավելի վեհ, ավելի լուրջ գաղափարների կենտրոն, ինչպես դա եղել է դարերով, թե՞ մենք ուզում ենք եկեղեցին լինի հարձակումների և գռեհիկ արշավի կենտրոն, սա էլ է ընտրություն։

Մենք ուզում ենք, որ ամեն օր երկրի թիվ մեկ աշխատասենյակից դուրս կա ագրեսիա, դուրս կա քաոս, թե մենք ուզում ենք, որ երկրի թիվ մեկ աշխատասենյակից և բոլոր աշխատասենյակներում լինի պարզապես աշխատանքային մթնոլորտ, ինչպես մենք ունեցել ենք և վստահ եմ ունենալու ենք։

Մենք ուզում ենք, որ արդարության անվան տակ ձևավորվեն նոր ֆինանսական կլաններ՝ անհայտ ծագման փողերո՞վ, թե՞ մենք ուզում ենք, որ իսկապես Հայաստանը դառնա սոցիալական երկիր՝ սոցիալական արդարության պաշարով։

Հայաստանի քաղաքացուն սա դեռ տեղ չի հասնում, չի հասկանում։ Սա նաև օբյեկտիվ է, որովհետև այնքան են ռիսկերը և տապալումները մեծ եղել, որ ինքը չի հասցրել դրա մասին մտածել։

Եթե քո կյանքի այս նորմերը քեզ չեն բավարարում, ապա դու ունես շատ պարզ ձև՝ գնալ քվեարկել ում ուզում ես, բացառությամբ այս իշխանությանը կամ պարզ ասած, գնալ քվեարկել փոփոխության օգնի«»,–ասաց նա։