TRIPP նախագիծը ստեղծվել է օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի արդյունքում, և առաջին գործողությունը, որը մենք կանենք, և մենք հիմա աշխատում ենք դրա վրա, որ նաև պիտի ցույց տա, թե ինչպես է իրականացվելու նախագիծը, այսպես ասած, կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14–ին, Երևանում «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ըստ էության, այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է։ Հաջորդիվ տեղի է ունենալու Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումը, որը հենց կլինի «TRIPP» ընկերություն, aնվան վերջնականացումը ընթացքի մեջ է: Դա կլինի Հայաստան-Միացյալ Նահանգներ համատեղ հիմնադրված ընկերություն, կլինի տնօրենների խորհուրդ, որը կկառավարի ընկերությունը։ Տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն Հայաստանը և Միացյալ Նահանգները։ Իհարկե, տնօրենների խորհրդում բաշխվածությունը կախված կլինի նաև մասնաբաժիններից, որի շուրջ նույնպես ներկայումս քննարկումներ են տեղի ունենում, բայց կարևոր է արձանագրել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք։ Սա շատ կարևոր կարևոր արձանագրում է»,– հայտարարեց Փաշինյանը։











