Ես տարբեր խախտումների մասին տեղեկացել եմ, որոնք դիտորդները արձանագրել են մատյանում. Բայց ոչ ոք ոնց որ տեսնում եք, բարձր չի բղավում ինչ-որ լուրջ խախտումների մասին, թեթև ինչ–որ դեեպքեր կան, որոնք շատ դեպքերում տեղում շտկվել են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատում NEWS.an–ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
«Մասշտաբային ընտրություն է և նորմալ է, որ կլինեն թեթև դեպքեր, որոնք կշտկվեն, բայց որ այնպիսի խախտումներ, որոնք կարող են մտահոգիչ լինել և կազդեն վերջնարդյունքի վրա, նման բաներ մասին դեռ չեմ լսել»,–ասաց նա։
Հարցին, եթե ՔՊ–ն չհաղթահարի մեծամասնության շեմը, ՔՊ–ն համաձայնելո՞ւ լինել ընդդիմադիր ավագանի, թե՞ որոշ այլ համայնքների նման այլ գործըթացներով փորձելու է վերցնել իշխանությունը, Հակոբյանը պատասխանեց. «Դուք հիմա հիշում եք 2-3 համայնք, որտեղ ենթադրենք համայնքի ղեկավարը կոռուպցիոն գործարքների մեջ է եղել և հիմա այլևս չի կարող պաշտոնավարել դրա բերումով, այսինքն կալանավայրում է։ Բայց ես կխնդրեմ դուք ուսումնասիրեք, թե խոշորացված համայնքներից քանիսում ՔՊ–ն իշխանություն չէ։ Եթե ուսումնասիրեք կտեսնեք, որ այնպես չէ, որ այդ մեկ-երկու դեպքով կարելի է այդպիսի տպավորություն ստեղծել։ Սա նաև անարգանք է այն համայնքպետերի նկատմամբ, որոնք իշխնավարում են, նշանակում է, որ իրենք ընդդիմադիր չեն, որ պաշտոնավարում են։ Շատ նորմալ է, որ ինչ-որ մի տեղ ընդդիմությունը հաղթում է, աննորմալ կլիներ, եթե ամբողջ հանրապետությունում մենք լինեինք իշխանություն»։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 16–ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ:
Ընտրություններին մասնակցում է 8 ուժ՝ 7 կուսակցություն, 1 կուսակցությունների դաշինք:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք
«Համահայկական ճակատ» կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
«ՔՊ» կուսակցություն
«Հայրենիք» կուսակցություն
Ընտրողների ընդհանուր թիվը նոյեմբերի 7-ի դրությամբ 69.866 է։ Ընտրատեղամասերի թիվը 47, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։
Վաղարշապատում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը կամ 25473 ընտրող։











