Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը «Զվարթնոց» օդանավակայանում իրեն դիմավորելու եկած քաղաքացիների ու հոգևորականների հետ տերունական աղոթք հնչեցրեց անազատության մեջ գտնվող բոլոր հոգևորականների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի համար։

Աղոթքից հետո Վեհափառը քայլեց իրեն դիմավորելու եկած քաղաքացիների հետ մինչեւ մեքենա, ապա Նաթան սրբազանի հետ նստելով մեքենան` հեռացավ օդանավակայանից։

Հավաքվածները նրան ճանապարհեցին ծափերով ու «Վեհափառ» վանկարկելով։