Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ վստահություն ունեցող պետական ինստիտուտը բանակն է։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ընդգծելով, որ հարցը հնչել է այսպես. «Որքանո՞վ եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական գործիչներին, ինստիտուտներին»։

«63.4% նշել է, որ լիովին հավանություն է տալիս և 18.4%–ը նշել է, որ ավելի շուտ հավանություն է տալիս։ Ընդհանուր առմամբ 81.8% դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության բանակը:

Հայ առաքելական եկեղեցի՝ 63.3%–ը լիովին հավանություն է տալիս և 14.4% -ը ավելի շուտ հավանություն է տալիս և շատ գեղեցիկ համադրություն կա, 77.7% -ը դրական տիրույթում է գնահատել հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան, 38.9% -ը նշել է, որ լիովին հավանություն մտավ նրա գործունեությանը և 29.1% -ը՝ ավելի շուտ հավանություն է տալիս։ Սա բավականին բարձր ցուցանիշ է, եթե համեմատենք այլ գործիչների հետ։

Նաև ունենք բարձր ցուցանիշ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար բարերար Սամվել Կարապետյանի դեպքում. ընդհանուր առմամբ մոտ 54%-ը դրական են գնահատել, եթե ավելի մանրամասն նայենք 31.6%-ը գնահատել է լիովին դրական հավանություն է տալիս և 22.3%-ը նշել է, որ ավելի շուտ հավանություն է տալիս։

Եվ 50%-ից բարձր վարկիանիշ է գրանցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 27.2%-ը  լիովին հավանություն է տալիս նրա գործունեությանը և 23.3%-ը ավելի շուտ հավանություն է տալիս։

Մյուս գործիչները ավելի նվազ դրական պատասխաններ են ստացել, բայց ես այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի գնահատականներին, 27.1% է, գրեթե մեկ երրորդը նշել է, որ չեն ճանաչում նրան։ Սա կարծում եմ՝ ցուցիչ և գնահատական ՝ նրա աշխատանքին, նրա դերակատարմանը»,– ընդգծեց Արման Նավասարդյանը։

Հաջորդ հարցը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պատարագների մասնակցելուն. «Վերջին երկու ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արդեն երեքից ավելի պատարագների, որոնք իրականացվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից կարգալույց արված քահանաների կողմից։ Ինչպե՞ս է գնահատում այդ երևույթը հարցին, 23.4% նշել է, որ լիովին դրական է գնահատում, 13.7% նշել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, 11.1% նշել է, որ ավելի շուտ բացասական է գնահատում այդ երևույթը և 39.3% նշել է, որ լիովին բացասական և 12.6% դժվարացել է պատասխանել այս հարցին։

Մենք այստեղ տեսնում ենք, որ 50% ից ավելին բացասական է գնահատում այդ երևույթը։ Ըստ երևույթին, 12.6%–ը, որը դժվարացել է պատասխանել, կարծում եմ՝ ևս կարելի է դասել բացասական հակվածությանը, քան թե դրական վերաբերմունքին»։

Նշենք, որ հեռախոսային հարցումներին մասնակցել է 1001 մարդ, հետազոտության ընտրանքի սխալը 3%։ Հետազոտությունն իրականացվել է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5–ը։