Հասարակածային Գվինեայում եւ Գաբոնում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում հայտնի դարձան կիսաեզրափակիչի զույգերը։
Քառորդ եզրափակիչում Զամբիան 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Սուդանի նկատմամբ, իսկ Կոտ դ՝իվուարը պարտության մատնեց Հասարակածային Գվինեային՝ 3։0։
Մալի - Գաբոն դիմակայության հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով, որում ավելի դիպուկ գտնվեցին Մալիի ֆուտբոլիստները։
Գանա - Թունիս հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում Անդրե Այուն հաղթանակ պարգեւեց գանացիներին։
Կիսաեզրափակիչում Գանան ուժերը կչափի Զամբիայի, իսկ Կոտ դ՝Իվուարը՝ Գանայի հետ։
Զամբիա - Սուդան՝ 3։0
Սունզու, 15, Կատանգո, 66, Չամանգա, 86
Կոտ դ՝Իվուար - Հասարակածային Գվինեա՝ 3։0
Դրոգբա, 36, 69, Յայա Տուրե, 81
Մալի - Գաբոն՝ 1։1 (11մ.՝ 5։4)
Մուլունգուի, 55 - Դիաբատե, 83
Գանա - Թունիս՝ 2։1
Մենսա, 10, Անդրե Այու,101, Կելիֆա, 42











