Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց։

Տեղեկություններ կան՝ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը դեռեւս այնտեղ է, չնայած որ այսօր Գարեգին Երկրորդի հրամանով պաշտոնանկ էր արվել։

Առաջնորդարանի դիմաց այս պահին նաեւ քաղաքացիներ կան հավաքված։

«Հասարակական կարգն ենք պահպանում»,– NEWS.am–ին ասել են ոստիկանությունից։

Թե ինչ է եղել, որ կարգն են պահպանում, ոստիկանության աշխատակիցը հորդորեց գրավոր ուղղել հարցերը։