Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 13–ին, այցելել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որտեղ ներկայացվել է նախարարության գործունեության հաշվետվությունը։
Ավարտից հետո, երբ նա շենքից դուրս եկավ, NEWS.am–ի լրագրողը հեռվից հարց ուղղեց. «Ստիպվա՞ծ եք մարդկանց հարկադրաբար տանում պատարագներին մասնակցելու։ Երեկ Վեդիի օրինակը տեսանք»։
Փաշինյանը անպատասխան թողեց հարցը, նստեց մեքենան ու հեռացավ։











