Հայաստանը չի կարող մրցել ծավալներով, բայց կարող է մրցել խելքով, արագությամբ և ճշգրտությամբ։  Այս մասին տրածված տեսանյութում հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։

«Փոքր պետության» հայեցակարգը մեզ համար նշանակում է ոչ թե հաշտվել սահմանափակումների հետ, այլ դրանք վերածել զարգացման ռազմավարության հիմքի։

«Միասնության թևեր»-ի տնտեսական քաղաքականությունը սկսվում է հենց այս կետից. մենք չենք կառուցում տնտեսություն «մեծ պետություն խաղալու» համար, մենք կառուցում ենք ինքնուրույն, մրցունակ և փոքր պետության հաշվարկված տնտեսություն։

Փոքր պետություն լինելը դատավճիռ չէ, այն ճիշտ քաղաքականություն է պահանջում»«– նշել է նա։

Դավիթ Անանյանը տեսանյությում նաև հավելել է. «Փոքր պետություն լինելը դեռ դատավճիռ չէ, որովհետև կան աշխարհում փոքր պետություններ, որոնք որ իրենց փոքրության հաղթահարման տարբեր դեղատոմսերն են փնտրում, և ընդհանրապես արդեն քաղաքագիտության և ընդհանրապես տնտեսական ուսմունքների մեջ կա «փոքր պետության հայեցակարգ» հիմնավոր տեսություն, որի հիմնական գաղափարը նա է, որ փոքր պետությունները, որոնք բնորոշվում են այդպիսին ոչ միայն փոքր բնակչությամբ կամ տարածքով, այլ նաև աշխարհում իրենց տեղի կամ դերի առումով քիչ պակաս դերակատարությամբ, օրինակ աշխարհաքաղաքական դիրքով, իրենց բանակի կամ ռազմական կամ այլ ռեսուրսների նվազ լինելու հանգամանքներով պայմանավորված, և իրենք ի՞նչ են անում, իրենք փնտրում են աշխարհում իր իրենց տեղը։

Ո՞րն է տնտեսության պարագայում կամ տնտեսական հայեցակարգային հայոց ուսումնասիրության մեխը։ Առաջին հերթին փոքր տնտեսություն ունեցող պետությունը գտնում է համաշխարհային տնտեսության մեջ իր տնտեսական նիշը։ Դա ի՞նչ է նշանակում. բարձր գիտելիքային և բարձր տեխնոլոգիական ապրանքների և ծառայություններ արտադրելու և ամբողջ աշխարհին մատուցելու իր դիրքորոշումը և այդպիսի վարքագիծը։ Եվ եթե մենք վերցնենք ազգային առումով մեր ամբողջ պատմական առաքելությունը և ընդհանրապես պատմական հիշողությունը փորփրենք, մենք կտեսնենք, որ մենք ունենք այդպիսի ներուժ, ոչ մենակ տնտեսական առումով, այլ նաև ընդհանրապես մշակույթ արարելու, այդ արարած մշակույթը և արդեն դրա հիման վրա գիտելիքային տնտեսություն ստեղծելու և գիտելիքային ապրանքներ ու ծառայություններ թողարկելու մեր առաքելությունը։ Մենք դա կարող ենք անել միասին»։