Հարգելի հայրենակիցներ, երեկ Հայաստանի քաղաքացիների շահը վաճառքի դրվեց Amazon-ում։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք ունեցանք պատմական այցելություն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի կողմից, ով հայտարարությունով հանդես եկավ։ Հայտարարության մեջ նա ներկայացնում էր իր երկրի շահը և արեց հայտարարություն, որը մեր կառավարության թարգմանիչները հատուկ թարգմանեցին այսպես. «Սկզբնական մոտ 5 միլիարդ գումարի մասին ենք խոսում, ներդրումների հետագայում, երկրորդ փուլում ևս 4 միլիարդ։ Այստեղ փոխշահավետ իրավիճակ է և՛ Հայաստանի համար, և՛ իմ երկրի համար էներգետիկ անվտանգության»։

Իսկ ի՞նչ էր իրականում ասել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Մենք կներկայացնենք ձեզ բնօրինակը. «Սա նշանակում է ԱՄՆ–ի՝ մինչև 5 մլրդ դոլարի արտահանում սկզբնական փուլում, գումարած ևս 4 մլրդ դոլար երկարաժամկետ պահպանման ծախսեր վառելիքի և տեխնիկական սպասարկման պայմանագրերով»։

Երբ մենք համեմատում ենք բնօրինակը և կառավարության թարգմանչի ասածը, մենք հասկանում ենք, թե ինչ մեծ սուտ են ցանկանում մեզ վաճառել, հարգելի հայրենակիցներ։ Այս կառավարությունը ցանկանում է մեզ ասել, որ ԱՄՆ–ից գնելով 9 միլիարդ դոլարի սարքավորումներ և տալով 9 միլիարդ դոլարի գործարք ԱՄՆ–ին, նա ներկայացրել դա որպես ներդրում։ Բայց նա հատուկ սխալ է թարգմանել, որպեսզի մենք չհասկանանք, որ դա պետական պարտքով ատոմային մոդուլյար կայանի մասին է, որի համար վճարելու է, ներդրում է անելու ոչ թե ԱՄՆ գործարարը, այլ ես, դուք և բոլորս, Հայաստանի քաղաքացիները։

Դա պետական պարտքի 9 միլիարդ դոլար ավելացում է։ Դա ատոմային էներգետիկ սակագնի կրկնապատկում է։ Իսկ գիտե՞ք քանի մոդուլյալ կայան է սարքել, ավարտել ԱՄՆ–ն մինչև այսօր՝ զրո։ Փորձարկվում է նոր մոդուլային կայանը ատոմային էներգետիկայի մեջ Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ ի՞նչ այլընտրանք ունեինք մենք, Չինաստանը մեզ առաջարկել էր երկու անգամ ավելի էժան ատոմային կայան, երկու անգամ ավելի մեծ հզորությամբ։ Ես կարող եմ դա վստահությամբ ձեզ ասել, քանի որ հայկական ընկերությունների կողմից բանակցողներից մեկը ես էի։

Ուղղակի մի հատ նկարի համար, որպեսզի ԱՄՆ փոխնախագահի հետ նկարվի, մեր երկրի թույլ առաջնորդը զոհեց Հայաստանի ևս մեկ շահ, 9 միլիարդ դոլարի պայմանագիր ներկայացրեց Ամերիկային, որպեսզի ունենա նկար և խաբի մեր հանրությանը, որ ԱՄՆ–ի հետ հեղափոխական փոփոխություններ են լինելու։

Այսպես հուսավաճառությամբ ամեն անգամ մեր երկրի ղեկավարը մեզ ամեն ընտրություններից առաջ խաբում է, և սա էլ նոր հյուսավաճառություն է։ Մենք երկիրը պետք է կառավարվի այնպիսի մարդկանցով, որոնք պետական շահը չեն համարի իրենց ներքին քաղաքական շահը, իշխանության մնալու շահը չեն համարի պետական շահ, և դա է լինելու մեր երկրի ուժեղ ապագան»,–ասաց նա։