Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են լիզել բոլոր նրանց կոշիկները, ովքեր կօգնեն իրենց մնալ ղեկին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Այն հարցին, թե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այստեղ քննադատում է Ռուսաստանին, իսկ Մոսկվայում բարեկամական զգացմունքներ է դրսևորում, Սաղաթելյանը հայտարարել է, որ իշխանությունները քննադատում են ընդդիմությանը ռուսամետ հայացքների համար, մինչդեռ իրենք պատրաստ են լիզել կոշիկները՝ « Լավրովը կլինի, թե ով կլինի»։ «Իշխանությունը պահելու համար իրանց համար հեչ տարբերություն չկա՝ Մակրոնի կոշիկները կլինի, Ալիևի, Էրդողանի, թե Լավրովի։ Իրանք ամեն ինչի պատրաստ են», - կարծում է պատգամավորը։

Մեկնաբանելով արտերկրից իշխող ուժին ցուցաբերվող աջակցությունը՝ Սաղաթելյանը հիշեցրել է, որ Հայաստանում իշխանությունը ձևավորում է ժողովուրդը։ «Նրանք չունեն ժողովրդի աջակցությունը։ Ալիևը ընտրակաշառ է բաժանում, նա դարձել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետը՝ ցորեն, բենզին, առաջիկայում նոր բաներ կուղարկի։ Դա առևտուր չի, դա ուղիղ ընտրակաշառք է, որի համար մենք ստիպված ենք լինելու վճարել տարածքներով և արյունով։ Հարցն այն է՝ մեր ժողովուրդը կընդունի դա, թե ոչ։ Եթե ոչ, իսկ ես կարծում եմ, որ ոչ, ապա ով էլ դրսից աջակցի, արդյունք չի լինի։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության օրակարգ չունի։ Իրա կառավարման 8 տարիներից 5-ը շարունակ եղել են զիջումների, կորստի և ողբերգության տարիներ, իսկ վերընտրվելուց հետո շարունակելու ա հանձնել։ Երբ-որ իրանցից մեկին տեսնեք՝ խնդրում եմ ուղիղ հարցրեք, երբ ասել եք, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, խոսքը ինչի՞ մասին է։ Ասյինքն արդյոք պատրաստվում եք, օրինակ հանձնել Տիգրանաշենը։ Մարդը ուղիղ հայտարրաել է, որ եթե վերընտրվեմ հանձնելու եմ։ Հետևաբար, ի՞նչ խաղաղության օրակարգի մասին է խոսքը։ Հիմա առաջիկայում կհրապարակեն սահմանադրության տեքստը, Ալիևին վստահեցնել, որ հանգիստ եղի, ինչ ասել ես հետևողականորեն կատարում են», - թվարկել է Սաղաթելյանը։ Նա նաև չի բացառել պայմանագրի ստորագրումը՝ այն հաջորդ խորհրդարանին պարտադրելու համար։ «Բայց պետք է հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության թշնամին է», - եզրափակել է պատգամավորը։