Արցախցի կինը, որն ունի լուրջ առողջական խնդիրներ, անելանելի վիճակում է հայտնվել, երբ կտրել են նպաստը։
«Էպիլեպտիկ հիվանդ եմ, լեղապարկումս քար կա, առողջական խնդիրներ ունեմ, դրա համար էլ մորաքույրս ինձ մոտ է մնում։ Ես «Փարոս» էի ստանում, դա էլ են կտրել, 5 ամիս է չեմ ստացել, մի կերպ յոլա եմ տանում։ Երեխաների փողն եմ ստանում ամեն մեկին 30 հազար, իրար վրա եմ դնում և 90 հազար տան վարձն եմ տալիս։ Խանութից ուտելիքը պարտքով եմ առնում։ Հենց հիմա 15 հազար պարտք ունեմ, որ գնում մի բան եմ ուզում, ասում ա՝ մինչև պարտքերը չբերես տաս, չեմ կարող նոր բան տալ։
Այսքան ժամանակ այստեղ ապրում եմ, մի անգամ գյուղապետը չի եկել, ասի՝ ինչի՞ կարիք ունեք, ինչի՞ պակասություն ունեք։ Արդեն երրորդ տարին է՝ այստեղ ենք, չենք ճանաչում՝ ով է գյուղապետը։ Որ ինքը չի գալիս, ես ի՞նչ գնամ ասեմ։
Փարոսը որ կտրել են, ես ամեն անգամ գնում դիմում եմ գրում, մերժում են։
Ինչ մտել եմ էս տուն, արդեն 3-4 անգամ հիվանդանոց եմ ընկել թոքաբորբով։ Երեխաս սրտի հետ կապված խնդիր ունի, տարել եմ Երևան, Արաբկիր հիվանդանոց։ Էստեղ ասել են, որ թոքաբորբ է, բայց հետո պարզվել է, որ ստրի հետ է կապված խնդիրը»,– պատմում է կինը։
Մորաքույրն էլ հավելում է. «Մի անգամ չմտավ, ասի՝ էս խոնավության մեջ վառելիք ունեք, թե չունեք»։











