Այսօր բարձրացել եմ հարգանքիս տուրքը մատուցելու սպարապետին, երկրի ու բանակի հիմնադիր ստեղծողին, շնորհավորում եմ իր ծնունդը, փառք նրան, փառք նրա ստեղծած բանակին, ցավոք մենք չկարողացանք նրա ստեղծած բանակը պահպանել, նրա ազատագրած երկիրը պաշտպանել։ Այս մասին, այսօր՝ մարտի 5–ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ՊԲ–ում 33 տարի ծառայություն իրականացրած, այժմ թոշակառու զինվորականը։

Նա նշեց, որ բազմաթիվ անգամներ առիթ է ունեցել անձամբ շփվելու Վազգեն Սարգսյանի հետ. «Նման անհատներ հայ ժողովուրդը ծնում է 100 տարին մեկ։ Ցավոք ներկայումս ու մոտ ապագայում հեռանկար չեմ տեսնում որ նման այրեր կծնվեն նորից մեր ազգում։

Երանի նա գլուխը բարձրացներ ու տեսներ՝ իր ստեղծած բանակը այսօր ինչ օրի է, իր ազատագրած հողերը ում կրնկի տակ են ոտնատակ լինում»։