Փետրվարի 15-ին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Զորավար Անդրանիկի փողոցում` թիվ 9 միջնակարգ դպրոցի դիմաց միմյանց են բախվել Վանաձորում գործող «Պրիզ» տաքսի ծառայության Սամանդ մակնիշի Տ1835 եւ «Նիվա» մակնիշի 02 ՏՍ 303 համարանիշի մեքենաները:
Նախնական տվյալներով` պատահարի հետեւանքով տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները:
Տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի











