Կառավարության շենքի դիմաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները ակցիա են կազմակերպել։

Նրանք Կառավարությանը կփոխանցեն հիմնավորված փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքում 2025 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված նոր ներխուժումներին, դիրքային բարելավումներին և ամրացման աշխատանքներին։ Փաստաթուղթը ներառում է նաև կոորդինատային տվյալներ։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին նախաձեռնության անդամները նույնաբովանդակ փաստաթուղթ են փոխանցել նաև ՊՆ-ին:

Նշենք նաև, որ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ հիմնավորված տեղեկություններ և փաստեր ավելի վաղ հրապարակել էր «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը: