Ես կարծում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք իրենց տղաներին այլ երկրի քաղաքացիություն են շնորհել, որպեսզի նրանց բանակում չծառայեն, ընդհանրապես պետական համակարգում աշխատելու իրավունք պետք է չունենան և մենք պետք է սա անենք օրենսդրական կարգավորումով, որը ինքնաշխատ աշխատի։ Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ օրինակ, ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը բանակից ազատվել է ինքնավնասում անելով, իսկ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին և եղբորորդին ազատվել են, իբր ֆուտբոլիստ լինելու հիմքով։
«Ինչ վերաբերվում է ձեր հայտարարություններին, երկու դեպքում էլ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պարտավոր են ձեր ասածը ընկալել որպես հաղորդում հանցագործության մասին և համապատասխան ընթացակարգերով քննել։ Վարչապետը ասի չասի, իրավապահները պարտավոր են»։











