Ստեղծվում է տպավորություն, որ Թրամփի վարչակազմի աջեւ խնդիր է դրված դուրս գալ  Իրանի դեմ պատերազմից՝ պահպանելով դեմքը։ Այդ մասին այսօր՝ մարտի 21-ին, NEWS.am-ի  «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ արտգորնախարարի նախկին տեղակալ, արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը։

Դիվանագետի խոսքով՝ դա շատ բարդ խնդիր է եւ առավել կոպիտ տարբերակը հաղթանակի մասին հայտարարելն է։

«Իհարկե դա Իսրայելին չի բավարարի», - նշեց Սերգեյ Մանասարյանը՝ շեշտելով, որ այժմ փորձ է կատարվում ավելի շատ ուժգին հարվաներ հասցնել Իրանին։

Դիվանագետի խոսքով՝ կան ժամանակային աումով սահմանափակումներ։ Մի կողմից նրանք կապված են Ամերիկայում ներքին քաղաքական իրավիճակի հետ, մյուս կողմից՝ միջազգային տնտեսությունում տիրող իրավիճակի՝ մոտեցող կոլապսի հետ։

«Ինձ մոտ այսպիսի տպավորություն է, որ դա դեռ մի երկու-երեք ամսվա պատմություն է լավագույն դեպքում», - ասաց նա։