NIO և ONVO պրեմիում դասի էլեկտրամոբիլների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ N-Motors ընկերությունը, Լիզինգ էքսպոյի օրերին առաջարկում է բացառիկ պայմաններ բոլոր մեքենանների համար։ Միայն ապրիլի 10-ին, 11-ին և 12-ին կարող եք NIO և ONVO բրենդերի էլեկտրամոբիլները գնել մինչև 15% զեղչով։ Սակայն գնային հատուկ առաջարկը միակ անակնկալը չէ։ Ընկերության տնօրեն Արտյոմ Հակոբյանի խոսքով՝ գնորդների համար պատրաստվել են հատուկ նվեր-փաթեթներ. «NIO EL6, EL8 և ONVO L90 մոդելների գնման դեպքում իրականացվելու է անվճար բրոնապատում, իսկ ONVO L60-ի դեպքում՝ անվճար կերամիկապատում։ ԱԿԲԱ Լիզինգի հետ համագործակցության շնորհիվ, ցանկացած մոդելի ձեռքբերման պարագայում հաճախորդը կստանա մեկ տարվա անվճար ԿԱՍԿՈ ապահովագրություն, իսկ իրավաբանական անձինք կստանան նաև 10 տոկոս cash back»։

Ցուցահանդեսի շրջանակում N-Motors-ը ArmLeasing-ի հետ համատեղ հայտարարել է նաև Հայաստանի համար նոր՝ Car Lease պրոդուկտի մեկնարկի մասին։ Սա ավտոմեքենա վարելու բոլորովին այլ մշակույթ է, որը հաճախորդին ազատում է ավելորդ հոգսերից։

N-Motors-ի գլխավոր մենեջեր Արսեն Զախարյանի խոսքով՝ Car Lease–ը թույլ է տալիս հաճախորդին մեքենան վարել երկարատև վարձակալության իրավունքով ՝ կատարելով ընդամենը մեկ ամսական վճար։ Այդ փաթեթն արդեն ներառում է սպասարկման, ապահովագրության և լիզինգի բոլոր ծախսերը։ Երեք տարի անց հաճախորդը կարող է պարզապես վերադարձնել մեքենան սրահ կամ այն փոխարինել բոլորովին նորով։

NIO և ONVO էլեկտրամոբիլները հայտնի են իրենց առաջադեմ տեխնոլոգիաներով և նրբաճաշակ դիզայնով։ N-Motors-ը ոչ միայն ներկայացնում է այս բրենդները, այլև ապահովում է միջազգային չափանիշներին համապատասխան հետվաճառքային սպասարկում և տեխնիկական աջակցություն։ Հայաստանում NIO և ONVO էլեկտամոբիլների պաշտոնական ներկայացուցիչ N-Motors-ը տրամդրում է նաև տասը տարվա երաշխիք։

Եթե ցանկանում եք քայլել ժամանակին համընթաց և ձեռք բերել ապագայի մեքենան շահավետ պայմաններով, ապա ապրիլի 10-12-ը բաց մի՛ թողեք «Լիզինգ Էքսպո»-ի շրջանակում N-Motors-ի տաղավար այցելելու հնարավորությունը։