Հայկական ավտոշուկայի առաջատարներից մեկը՝ Auto Gallery ընկերությունը, Լիզինգ էքսպո 2026–ի շրջանակում հանդես է եկել բացառիկ առաջարկներով, որոնք էականորեն փոխում են էլեկտրական մեքենաների ձեռքբերման և շահագործման պայմանները Հայաստանում։
Ցուցահանդեսի երեք օրերին գործող հատուկ պայմանները թույլ են տալիս հաճախորդներին ձեռք բերել մեքենաներ աննախադեպ ցածր՝ 5% կանխավճարով և մինչև 7 տարի մարման ժամկետով։ Ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Գևորգյանի խոսքով՝ սա լավագույն պահն է շահավետ ներդրում կամ գնում կատարելու համար. «Մենք ունենք 10-ից 15% գնիջեցում և հատուկ պայման՝ նախավաճառք երկու հիմնական մոդելների համար, որով հաճախորդները մինչև 3.5 միլիոն դրամ գնիջեցում կունենան»։
Auto Gallery–ի ամբողջական էկոհամակարգի վերջին և թերևս ամենասպասված օղակը սեփական լիցքավորման կայանների ցանցն է՝ Auto Gallery Recharge-ը։ Ընկերությունը հայտարարում է սեփական լիցքավորման ցանցի գործարկման մասին։
«Մեր մոտեցումը հետևյալն է․ ոչ թե ունենալ բազում կետերում մեկ կամ երկու լիցքավորիչ, այլ կենտրոնացված՝ հիմնական մայրուղիներին և քաղաքներում մեծ լիցքավորման կայաններ, որոնք հնարավորություն կտան էլեկտրական մեքենայի վարորդներին չմտածել հերթերի կամ ուշացման մասին։ Մեր կայանները հնարավորություն են տալու միաժամանակ սպասարկելու 6-ից մինչև 24 մեքենա։ Այդպիսով, հաճախորդի սպասելու ժամանակը մոտիկանում է զրոյին: Մեր կայանները լինելու են Հայաստանի ամբողջ տարածքում»,– նշում է Գևորգ Գևորգյանը։
Մինչև այս Auto Gallery-ում գործում էր Trade-in համակարգը, որի շրջանակում հին մեքենան կարող է հանդիսանալ որպես կանխավճար նորի համար, իսկ տարբերությունը ձևակերպվում է լիզինգով կամ վարկով։ Buy-back–ը հաճախորդին առաջարկում է ֆիքսված գին տիրապետման ժամանակահատվածի համար, որը հնարավորություն է տալիս որոշակի ժամանակ անց փոխարինել մեքենան նորով և չմտածել՝ ինչպես վաճառել հինը։ Auto Gallery–ն տրամադրում է նաև անվճար երաշխիքային սպասարկում։ Արդյունքում՝ հաշվի առնելով լիցքավորման և սպասարկման ծախսերի բացակայությունը, ինչպես նաև Auto Gallery–ի դրամադրած մյուս ծառայությունները, այս ընկերությունից գնված պրեմիում դասի էլեկտրամոբիլները դառնում են շատ ավելի մատչելի և շահավետ, քան շուկայում առկա ցանկացած էժան տարբերակ։
Auto Gallery-ն հանդիսանում է չինական ավտոարտադրության պրեմիում դասի մարդատար և կոմերցիոն մեքենաներ արտադրող բրենդերի՝ IM Motors–ի, Saic Maxus–ի, Scania և CALT բեռնատարների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և առաջարկում է համապատասխան մոդել ցանկացած բիզնեսի համար











