Բոլորը մեզ խաբում են, մեզ դնում են էշի տեղ, տանում բերում են ցուցմունք են տալիս, իմանալով, որ մեքենան անսարք է, մեր երեխեքին լցրել են մեջը առանց կասկա, տարել գլուխները կերել են։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17–ին, դատարանի դահլիճում հայտարարեց ողբերգական ավտովթարից զոհված զինծառայողներից մեկի՝ Ժոզեֆ Ազոլյանի մայրը։

Հիշեցնենք, որ 2024–ի ապրիլի 12-ին, Սյունիքի մարզի Նռնաձորի ճանապարհին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Զոհվել էր 4, վիրավորվել՝ 20 մարդ։

Մայրը բորբոքված շարունակեց. «Բոլորը այստեղ մեղավոր են ու ոչ մեկը պատասխան չի տալիս, սաղ ասում են՝ ես չեմ հիշում, մեղավոր չեմ։ Խի՞ չեք հիշում, պատճառն ասեք, ինչի չես ասում ճիշտը։ Հերիք ա, երկու տարի գերեզմանների դռները ման ենք գալիս, խի՞ եք գալիս խաբում, գնում։ Խի՞ չեք զեկուցել, որ մեքենան անսարք ա։ Դուք տեղյակ եք եղել, որ մեքենան անսարք ա։ Հիմա ուզում եք ձեր վրայից գցեք, 4 զինվորի գլուխ կերաք։ Դուք չգիտեք՝ էդ ինչ ցավ ա»։

Արդեն ընդմիջմանը նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դիրքեր բարձրանալուց առաջ բոլորն են տեղյակ եղել, որ էդ մեքենան անսարք է. «Հինգ տարի այդ մեքենան չի շահագործվել, բայց իրենք հանել են դիրքեր։ Իմ երեխան նստած է եղել իր կասկայի ու ուսապարկի վրա, մինչև ձորը գլորվելը։ 20 քանի հոգի լցրել են այդ փոքր տեղը ու գնացել շուռ են տվել, գցել են  ձորը մեքենան։ բոլորը մեղավոր են»։

Հիշեցնենք, որ 2024–ի ապրիլի 12-ին, Սյունիքի մարզի Նռնաձորի ճանապարհին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Զոհվել էր 4, վիրավորվել՝ 20 մարդ։

Վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզում, Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին։

Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։