Երբեմն օրգանիզմն ավելի շատ «խելացի» աջակցության կարիք ունի, քան պարզապես հանգստի։ Այսօր Երևանում իր դռները բացած Project V բրենդային սրահը հավակնում է դառնալ հենց այդ աջակցության կենտրոնը՝ առաջարկելով ոչ թե սովորական սննդային հավելումներ, այլ ֆրանսիական բարձր տեխնոլոգիաներով ստացված նուտրիցևտիկների համալիր։ Այսօր սպառողն այլևս չի բավարարվում սովորական սննդային հավելումներով. նա փնտրում է գիտականորեն հիմնավորված որակ և տեսանելի արդյունք: Հենց այս բացն է լրացնելու Project V նուտրիցևտիկների համալիրի մասնագիտացված խանութ-սրահը:

Project V-ն ավստրիական հայտնի «Freedom International Group» հոլդինգի նախագծերից է։ Խումբը, որը տնօրինում է 12 խոշոր բիզնեսների ամբողջ աշխարհում, Հայաստան է բերում ոչ միայն արտադրանք, այլև կառավարման և որակի վերահսկման եվրոպական ստանդարտներ։ Բրենդը համադրում է գիտական մոտեցումն ու ժամանակակից կյանքի պահանջները՝ առաջարկելով հեշտ օգտագործվող, արդյունավետ լուծումներ առօրյա կյանքի համար։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով հատուկ Երևան էր ժամանել «Freedom International Group»-ի նախագահ Նարեկ Սիրականյանը, ում խոսքով՝ հայրենիքում այս նախագծի մեկնարկը կարևոր քայլ է առողջ ապրելակերպի նոր մշակույթ ձևավորելու ճանապարհին։ Խոսելով ապրանքանիշի փիլիսոփայության մասին՝ նա ընդգծեց, որ Project V-ի հիմքում բնական հումքն ու բարձր տեխնոլոգիաներն են: «Մեր նպատակն էր ստեղծել բացարձակ բնական արտադրանք՝ հզոր էքստրակտներով: Մենք ունենք մեր սեփական հումքը, որն աճեցվում է Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում: Ֆրանսիական գործարանի պրոֆեսիոնալ թիմն ապահովում է արտադրության ամենաբարձր որակը։ Կարևոր է շեշտել, որ մենք չենք գնում հումքը կողմնակի մատակարարներից. այն մեր սեփականն է, աճեցված Ֆրանսիայի և Եվրոպայի էկոլոգիապես մաքուր շրջաններում»,- շեշտեց Նարեկ Սիրականյանը:
Project V-ի հիմնական մրցակցային առավելությունը նուտրիցևտիկների արտադրության բացառիկ տեխնոլոգիան է՝ կրիո-ջարդումը (cryo-crushing)։ Ի տարբերություն ավանդական մեթոդների, որոնց դեպքում ջերմային մշակման կամ չորացման հետևանքով բույսերը կորցնում են իրենց օգտակար հատկությունների մեծ մասը, կրիո-ջարդումը թույլ է տալիս պահպանել բնական բաղադրիչների կենսաբանական ակտիվությունը 100%-ով։ Բույսը կամ միրգը սառեցվում է ազոտով, ինչից հետո մանրացվում է։ Սա թույլ է տալիս «կոնսերվացնել» բոլոր վիտամինները, մակրո և միկրոտարրերը՝ դրանք անփոփոխ հասցնելով սպառողին։ Արդյունքում՝ կապսուլայի պարունակությունը պահպանում է իր արդյունավետությունը մինչև պիտանելիության ժամկետի վերջին օրը։

Ժամանակակից նուտրիցիոլոգիայի ամենամեծ խնդիրներից մեկը վիտամինների չհիմնավորված և անկանոն ընդունումն է։ Project V-ն Հայաստանում ներդնում է «խելացի» կոնսուլտացիայի համակարգ։ Ինչպես նշում է ընկերության Հայաստանի ղեկավար Անթառամ Անտոնյանը, սրահում գործում է հատուկ թեստավորման համակարգ. «Մենք չենք առաջարկում ստանդարտ լուծումներ, որոնք կարելի է գտնել ցանկացած դեղատանը։ Թեստավորումը տևում է ընդամենը երեք րոպե և թույլ է տալիս հստակ հասկանալ, թե տվյալ պահին օրգանիզմն ինչի դեֆիցիտ ունի։ Սա օգնում է խուսափել ավելորդ գնումներից և թիրախային լուծում տալ խնդրին՝ լինի դա սթրեսակայունության բարձրացումը, քնի կարգավորումը, թե մարզական արդյունավետությունը»։

Ընկերությունը դեմ է ինքնաբուժությանը։ Project V-ի մասնագետները շեշտում են, որ իրենք բժիշկ չեն և լուրջ հիվանդությունների դեպքում հաճախորդներին ուղղորդում են մասնագետների մոտ, սակայն նրանք պատրաստ են դառնալ հուսալի գործընկեր կյանքի որակը բարելավելու հարցում: Տեսականին բավականին լայն է՝ երեխաների համար նախատեսված կոմպլեքսներից մինչև հատուկ լուծումներ մարզիկների համար:
Բացի ներքին բարձրորակ բաղադրությունից, ընկերությունը մեծ ուշադրություն է դարձրել նաև արտաքինին։ Project V-ի փաթեթավորումն ավելի շատ հիշեցնում է ոճային աքսեսուար, քան նուտրիցևտիկներ։ Այն հարմար է մշտապես ձեռքի տակ՝ պայուսակում կամ գրպանում պահելու համար՝ դառնալով ժամանակակից մարդու ոճի մի մասը:
Այսօր Project V բրենդը ներկայացված է արդեն մոտ 19 երկրում և շարունակում է ակտիվ ընդլայնվել։ Մոտակա փուլում նախատեսվում է ներկայություն ապահովել շուրջ 25 երկրում, իսկ երկարաժամկետ նպատակն է հասնել մինչև 50 երկրի՝ ամրապնդելով իր դիրքը որպես միջազգային առողջ ապրելակերպի բրենդ։

Այսպիսով, Project V-ի մուտքը հայաստանյան շուկա պարզապես նոր բրենդի հայտնվելը չէ։ Սա առողջ ապրելակերպի նկատմամբ գրագետ, պատասխանատու և էսթետիկ մոտեցման հայտ է, որտեղ եվրոպական բարձր տեխնոլոգիաները ծառայում են մարդու կյանքի որակի բարելավմանը։

Project V-ն հանդիսանում է նուտրիցևտիկների շարք և չի փոխարինում դեղամիջոցներին։ Խորհուրդ է տրվում օգտագործել ըստ ցուցումների և անհրաժեշտության դեպքում խորհրդակցել մասնագետի հետ։











