Ռուսաստանի նախագահի ընտրությունների ժամանակ տեղադրված տեսախցիկներն օգտագործվել են ոչ միայն ընտրակեղծիքների արձանագրման, այլ նաեւ նրանց համար, ովքեր ցանկանում են դրսեւորվել եւ հայտնվել ինտերնետում: Վլադիվոստոկից մի երիտասարդ պարել է տեսախցիկի առաջ, իսկ հետո էլ թափ տվել ձեռքը ու հեռացել:

PrimaMedia-ը հաղորդում է, որ երիտասարդը վերցրել է քվեաթերթիկը, երաժտություն միացրել հեռախոսով եւ պարել, այնուհետեւ մտել քվեարկության սենյակ: Նրան մոտեցել է ոստիկանության աշխատակիցը, բայց երիտասարդը շարունակելով պարել, քվեաթերթիկը գցել է քվեատուփի մեջ: