Այսօր` մարտի 9-ին քարաթափում է գրանվել Լոռիի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 13:00-ի սահմաններում Լոռիի մարզի Ֆիոլետովո-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով փակվել է ավտոճանապարհի երթեւեկելի մասը` 7 մետր լայնությամբ եւ երեք մետր երկարությամբ: Դեպքի վայր է մեկնել Լոռիի մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը` վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ: Քարաթափման մասին տեղյակ է պահվել «Լոռի ՃՇՇ»-ին, որոնք միջոցներ են ձեռնարկում ճանապարհի մաքրման համար: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի