News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով, համալսարանի 9-րդ մասնաշենքում բացվել է վերանորոգված և IoT լաբորատորիայի վերածված երկու լսարան: Նոր սարքավորումներով հագեցած լսարանները կրթական մոտիվացնող միջավայր են ապահովում:

Հինգ տարվա ընթացքում՝ 2019 թվականից մինչև օրս, ուսանողների և ստարտափների համար կրթական ժամանակակից պայմաններ ապահովելու նպատակով, գործընկեր կազմակերպությունները 11 լսարան և համատեղ աշխատանքի տարածք են բացել ՀԱՊՀ-ում: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով ներդրել է 184 մլն դրամ:

Կրթական ժամանակակից պայմաններով լսարանների գործարկմանը մասնակցել են կառավարության ներկայացուցիչներ, բուհի  ռեկտորը և պրոֆեսորադասախոսական կազմը, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն ու ներկայացուցիչներ, ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամները, գործադիր տնօրենը և միության այլ անդամներ։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ողջույնի խոսքում նշել է, որ կրթության և բիզնեսի միջև կապերի ամրապնդման համար կարևոր են ոչ միայն համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը, այլ նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ կրթական ծրագրերի մշակումը և ներդրումը, որոնք առավելապես կհամապատասխանեն շուկայի փոփոխվող պահանջներին։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև տնտեսական աճի ներառականության ապահովման գործում տեխնոլոգիաների նշանակությունը։ Մասնավորապես, նա ուշադրություն է հրավիրել դրանց կիրառության անհրաժեշտությանը տնտեսության տարբեր ճյուղերում, ինչին ուղղված քայլ է նաև Վիվա-ՄՏՍ-ի ու ՏՀՏ գործատուների միության աջակցությամբ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նոր ստեղծված կենտրոնը:

«Հաճելիորեն զարմացած եմ, քանի որ ինքս 1997-ից մինչև 2006 թթ. հենց այս հարկերում եմ անցել բակալավրից մինչև մագիստրոս, այնուհետև՝ թեզի պաշտպանության Ճանապարհը:  Շատ հաճելի է տեսնել միջավայրի փոփոխությունն ու ՏՀՏ միության և Վիվա-ՄՏՍ-ի համագործակցությունը: Իրականում, կրթական միջավայրի փոփոխությունը, դրա՝ ժամանակի պահանջներին, մտածողությանն ու  ինովացիոն տեխնոլոգիաներին համապատասխանեցնելը ոչ միայն կարևոր է, այլև՝ անհրաժեշտ: Կարծում եմ՝ այն, ինչ այստեղ ստեղծվել է տարիների ընթացքում, կմոտիվացնի ուսանողներին և կնպաստի ավելի մեծ հոսքի ձևավորմանը՝ բնական գիտությունների  և ինժեներության ուղղությամբ: Դա ռազմավարական կարևոր ուղղություն է մեր պետության համար»,- ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:

«Եթե կրթական համակարգը ճկուն չլինի՝ երիտասարդությունը պարզապես հետ կմնա ժամանակակից աշխարհի զարգացումներից: Այդ ամենը թույլ չտալու համար, մենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ գործնական քայլեր ենք կատարել տարիներ առաջ: Մեր ուշադրության կենտրոնում է եղել և´ մատուցվող նյութի բովանդակությունն ու դրա պահանջված լինելը, և´ մոտիվացնող միջավայրի ստեղծումը: Ամեն ինչ պետք է լինի տրամադրող, զարգացնող և ժամանակակից: Այս լսարանում սովորելու են IoT լուծումներ մշակող մասնագետներ: Այսօր շատերն են լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը: Ավելին, արդեն ոչ ոքի հնարավոր չէ զարմացնել բջջայինով «խելացի տուն» կամ «խելացի այգի» կառավարելու հնարավորությամբ: Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված են մարքեթինգի, տվյալագիտության (data science), վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ: Կրթական միջավայրը պետք է լինի տրամադրող, լաբորատորիաները՝ հագեցած, դասավանդողները՝ փորձառու, դասավանդման նյութը՝ գործնականում փորձարկված: Կրթական համակարգը պետք է թողարկի պահանջարկված մասնագետների, և այս գործում մեծ է բուհ-բիզնես կապի անընդհատությունը: Մենք հենց դրա համար ենք այստեղ»,- ասել է Վիվա-ՄՏՍ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«2019 թվականից սկսած, Վիվա-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համատեղ ջանքերով, վերանորոգել ենք ՀԱՊՀ 9-րդ մասնաշենքի 7-րդ հարկի լսարանները՝ դրանք հագեցնելով համակարգիչներով և այլ սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են ժամանակակից ուսուցում կազմակերպելու համար։ Մենք շատ հպարտ ենք կատարած աշխատանքի համար և այս ծրագիրը փորձում ենք ավարտին հասցնել։ Նշեմ, որ արդեն իսկ վերանորոգել ենք 11 լսարան և դրանք ապահովել մոտավորապես 100 համակարգչով և այլ սարքավորումներով։ Այսպիսի կրթական միջավայր ստեղծելով՝ մենք փորձում ենք մոտիվացնել ուսանողներին սովորելու և նոր գաղափարներ առաջ բերելու հարցում։ Շատ կարևոր է այսպիսի մոդելները ներդնել նաև այլ համալսարաններում։ Կցանկանայի նաև կարևորել մասնավոր հատված-բուհ և Միության երկու անդամների՝ ՀԱՊՀ-ի և Վիվա-ՄՏՍ-ի համագործակցությունը, որը փայլուն օրինակ է համագործակցության համատեքստում»,- ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

«Պետք է նշեմ, որ այս ծրագրերը նպաստելու են տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների ուղղությամբ մասնագիտացում ստացող ուսանողների մրցունակ կրթության կազմակերպմանը և սա հնարավորություն է` լաբորատոր ենթակառուցվածքների և պայմանների ապահովմամբ կազմակերպելու որակյալ կրթություն: Ցանկացած առիթով խոսում ենք նորարարության, խելացի լուծումների, թվայնացման մասին: Մենք ապահովում ենք ընթացքը, որպեսզի մեր ուսանողները հնարավորություն ունենան մրցունակ կրթության արդյունքում ապագայում ստեղծել այնպիսի նորարարություն, որը կնպաստի երկրի թվայնացմանը, մասնավոր բիզնեսի գործունեության որակի բարձրացմանը: Ծրագիրն իրականացվել է ՏՀՏ գործատուների միության, Վիվա-ՄՏՍ ընկերության և ՀՊՃՀ համատեղ ջանքերով և այս եռամիասնությունը վստահություն է ստեղծում, որ համագործակցությունը կլինի շարունակական», - ասել է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը:

Միջոցառման ընթացքում կայացել է նաև «Հեռահաղորդակցություն և կապ, IoT համակարգեր» դպրոցական ծրագրի շնորհանդեսը։ Ըստ էության, սա 2015 թվականից մեկնարկած կարևոր գործընթացի ձեռքբերում է: Համատեղ ջանքերով, ԿԳՄՍ նախարարությունը, Վիվա-ՄՏՍ-ը, «Սինոփսիս Արմենիա», «Յունիքոմփ» ընկերությունները և ՏՀՏ գործատուների միությունն ավագ դպրոցներում սկսել են իրականացնել ՏՀՏ առարկաների ուսուցման ծրագիր, որը երկարաժամկետ ներդրում է ՏՀՏ ոլորտում երիտասարդների մասնագիտացման ուղղությամբ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել և փորձարկվել է լաբորատոր 3 ստենդ՝ «Խելացի տուն», «Պաշտպանված տուն» և «Խելացի այգի»։

IMG_9219.JPG (92 KB)

IMG_9233.JPG (102 KB)

IMG_9256.JPG (69 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեկնարկի՛ր».  կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
Վստահ է, որ հետաքրքիր ժամանցով ու խաղերով զուգորդվող գործընթացն արդյունավետ կլինի, կնպաստի որոնողական համակարգերից ստացած ինֆորմացիայի մշակմանը...
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները...
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
Ամենաշատ